Հայերեն
Ռադոյե Դոմանովիչ (փետրվարի 4 (16), 1873 – օգոստոսի 4 (17), 1908), սերբ արձակագիր, երգիծաբան:
Ռադոյե Դոմանովիչը սերբական գրականության մեջ քննադատական ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներից է: Գրական կյանք է մուտք գործել Ալեքսանդր Օբրենիվիչի ռեժիմի տարիներին:
Գրական գործունեության սկզբին Ռադոյե Դոմանովիչը անդրադառնում է սերբական գրականության ավանդական թեմաներին՝ պատկերելով գավառի ու գյուղի կյանքին, սակայն շոիտով նա անցում է կատարում քաղաքական երգիծանքը: Թեպետ նա իր ստեղծագործություններում շոշափում է ժամանակակից քաղաքական դաշտում առկա խնդիրներւ, սակայն դրանց սուր երգիծանքը չի կորցրել արդիականությունը նաև այսօր: Նրա ստեղծագործություններում, ինչպիսիք են՝ «Առաջնորդը», «Մեռյալ ծովը», «Ստրադիան», որտեղ ծաղրվում է բռնապետությունն ու անհոգի բյուրոկրատիան, քաղաքական վախկոտությունը, անսկզբունքայնությունն ու ստրկամտությունը, այսօր էլ պահպանել են իրենց հնչեղությունը:
Պատմվածքներ
- Առաջնորդը, 1901
- Մեռյալ ծովը, 1902
- Մի հասարակ սերբական եզի մտորումները, 1902
- Ստրադիան, 1902
Ռադոյե Դոմանովիչը հայերեն
- Ստրադիան (1–2–3–4–5–6–7–8–9–10–11–12), 1902
Աղբյուր – Ռադոյե Դոմանովիչ, Ստրադիա (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1957, 99 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Վախթանգ Գևորգյան:
«Ռադոյե Դոմանովիչ» ծրագիրը իրականացնում է Վլադիմիր Ժիվանովիչը։ Վերջինս մասնագիտությամբ որակի ապահովման ինժեներ է ու նաև տարված է գրականությամբ՝ նպատակ ունենալով թվայնացնել սերբ գրող Ռադոյե Դոմանովիչի ամբողջական ժողովածուն ու հնարավորություն տալ ամբողջ աշխարհի ընթերցասերներին կարդալ նրա գործերի բնագրերն ու թարգմանությունները։ Այս պատմությունը թարգմանվել է հատուկ ծրագրի համար ու առաջին անգամ հրապարակվում է այստեղ։
«Ռադոյե Դոմանովիչ» ծրագրի համար, թարգմանեց Տաթևիկ Չուխուրյանը.